ՀՀովհաննես Վարդանյան

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ առողջապահության նախարարությանն է տրամադրել պաշտպանիչ իրերի հերթական խմբաքանակը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ առողջապահության նախարարությանն է տրամադրել պաշտպանիչ իրերի հերթական խմբաքանակը

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերն այցելել են Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն։ Նրանք հանդիպել են կենտրոնի տնօրեն Դավիթ Ալթունյանին, ՀՀ Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Լիվ Էլին Ինդրեյթենին՝ քննարկելու, թե ինչպես է ԱՄՆ ՄԶԳ տրամադրած շտապ բուժօգնությունը նպաստում Հայաստանում COVID-19 համավարակի դեմ արձագանքին։
 

ԱՄՆ ՄԶԳ-ն, իր գործընկեր Յունիսեֆ Հայաստան-ի միջոցով, COVID-19-ի դեմ պայքարի համար հատկացրել է հետևյալ օժանդակությունը․
 

Տրամադրվել է 10,000 հետադարձ-տրանսկրիպտազային պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՀՏ-ՊՇՌ) թեստ՝ նվազեցնելով թեստավորման ժամանակը 5 ժամից մինչև 75 րոպե։

Հատկացվել է 40 օդից թթվածին խտացնող սարք (Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ):

Մշակվել է COVID-19-ի վերաբերլալ հանրակրթական և երեխաների խնամքի մասին բուժաշխատողների համար մասնագիտական նյութեր:

Կազմակերպվել է COVID-19-ի համավարակի պայմաններում նորածինների և փոքր երեխաների խնամքի վերաբերյալ դասընթացներ՝ 550 բուժաշխատողի համար:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում