ԱԱննա Ավետիսյան

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է համավարակի տարածման պայմաններում իրենց աջակցությունը ցուցաբերած գործարարների և անհատների հետ

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է համավարակի տարածման պայմաններում իրենց աջակցությունը ցուցաբերած գործարարների և անհատների հետ

Օգոստոսի 7-ին դեսպանության Մշակութային կենտրոնում տեղի է ունեցել դեսպան Վարդան Տողանյանի հանդիպումը մոսկվաբնակ մի խումբ գործարարների և անհատների հետ, ովքեր աջակցություն են ցուցաբերել կորոնավիրուսի համավարակի տարածման հետևանքով դժվարին իրավիճակում հայտնված մեր համաքաղաքացիներին և հայրենակիցներին։
 

ՌԴ-ում ՀՀ դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել ներկաներին, ինչպես նաև ՌԴ տարբեր մարզերում բնակվող բոլոր այն անհատներին, ովքեր համավարակով պայմանավորված իրավիճակում արձագանքել են դեսպանության կոչին ու իրենց աջակցությունն են ցուցաբերել մեր հայրենակիցներին աշխատանքի տեղավորման, հյուրատներում ժամանակավոր կացության, սննդի ապահովման և մի շարք այլ հարցերում։
 

Իր խոսքում Վ․Տողանյանը, մասնավորապես, ընդգծել է, որ միահամուռ ջանքերով դժվարին պայմաններում հնարավոր է դարձել կարգավորել բազմաթիվ քաղաքացիների խնդիրներն ու հաղթահարել ստեղծված խնդրահարույց իրավիճակը։

Հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարբեր հարցերի շուրջ, կարևորվել են շարունակական շփումները։ Մեր համաքաղաքացիներին համավարակով պայմանավորված իրավիճակում տարբեր ուղղություններով աջակցություն ցուցաբերած խմբերի, կառույցների և անհատների հետ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում