ՆՆարեկ Սահակյան

Ստուգայցեր` մայրաքաղաքի հերթապահ նախադպրոցական ուսումնական հաստատություններում

Ստուգայցեր` մայրաքաղաքի հերթապահ նախադպրոցական ուսումնական հաստատություններում

Հանրապետությունում վարակի տարածումը կանխարգելելու նպատակով շարունակվում են Կրթության տեսչական մարմնի ստուգայցերը, որոնք ուղղված են ՀՀ պարետի որոշումների կատարման ապահովմանը և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը: Այսօր տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի հերթապահ նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ռաիսա Գալստյանի խոսքով` թեպետ ստուգայցերն իրականացվում են հիմնականում մայրաքաղաքի հերթապահ մանկապարտեզներում, այնուամենայնիվ, առաջիկայում ստուգումների շղթան կընդլայնվի՝ ներառելով նաև մարզերի մանկապարտեզները: Ընդհանուր առմամբ` տեսչական մարմնի կողմից վերջին երեք ամիսների ընթացքում իրականացվել են շուրջ 800 մշտադիտարկումներ, ինչի արդյունքում խախտումների հայտնաբերման կորը մոտենում է զրոյի:

Կրթության տեսչական մարմինը շարունակելու է ուժեղացված վերահսկողությունը նախադպրոցական ուսումնական հաստատություններում և հորդորում է խստորեն պահպանել ՀՀ պարետի 2020 թվականի մայիսի 3-ի N 63 որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոններն ու հետևել պարետի ցուցումներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում