ԱԱրևիկ Աբելյան

Լոռու մարզի Շնող համայնքը գյուղտեխնիկա է ստացել

Լոռու մարզի Շնող համայնքը գյուղտեխնիկա է ստացել

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով, ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ շարունակում է իրականացնել Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչով Լոռու մարզի Շնող համայնքը ստացել է 41 միլիոն 900 հազար դրամ արժողությամբ կոմբայն:

Գյուղատնտեսական աշխատանքների թեժ շրջանում այս գյուղտեխնիկայի մուտքը Շնող, էականորեն հեշտացրել է համայնքի գործը:

Ծրագրի շրջանակում Շնող խոշորացված համայնքը ստացել է երկու տրակտոր, մեկական կոմբայն, շարքացան մեքենա, սկավառակավոր շարքացան, սկավառակավոր գութան, պտտվող գութան, կախովի սրսկիչ, կախովի կուլտիվատոր և միջջրային մշակության կուլտիվատոր:

Շնողում ընդհանուր ներդրումը կազմել է 86 միլիոն 455 հազար 900 դրամ ՀՀ դրամ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում