ՆՆարե Ոսկանյան

Վրաստանում կորոնավիրուսով վարակման 7 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակման 7 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում այսօր՝ ժամը 10:30-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակի 7 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1213 է: Այս մասին aliq.ge-ի հաղորդմամբ՝ տեղեկացրել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 7 պացիենտ, և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 994 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ:

Այժմ կարանտինային գոտում է գտնվում 6680 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 333 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում