ՇՇողիկ Գալստյան

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվել է նավահանգստի 16 աշխատակից

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվել է նավահանգստի 16 աշխատակից

Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվել է Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստի 16 աշխատակից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով ռազմական դատարանի ներկայացուցիչ, դատավորի պարտականությունները կատարող Ֆադի Աքիքիին: 

Նշվում է, իրավապահները հարցաքննել են ավելի քան 18 մարդու` նավահանգստի վարչական խորհրդի անդամներին և մաքսատան աշխատակիցներին: Հետաքննության առաջին փուլն ավարտվել է: 

Լիբանանի նախագահ Միշել Աունն ավելի վաղ հայտարարել Էր, որ Բեյրութի նավահանգստային գոտում տեղի ունեցած հզոր պայթյունների պատճառը դարձել Է պահեստում պահվող 2750 տոննա ամոնիակի սելիտրան, որը բռնագրավվել Էր մաքսային ծառայությունների կողմից:

Վերջին տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 137-ը, վիրավորվել է ավելի քան 5000 մարդ: Զոհերի թվում 11 հայ կա։


 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում