Աշխարհում առաջին վիրտուալ գրասենյակի հեղինակը հայազգի Տարոնն է

ԱԱննա Ավետիսյան

Աշխատել հեռավա՞ր. ուրեմն ձեզ պետք են վիրտուալ ակնոցներ ու Նակնակի հեղափոխական վիրտուալ գրասենյակը: Այստեղ կարելի է կազմակերպել գործնական հանդիպումներից մինչև վիրտուալ միջոցառումներ՝ տարածքը կահավորելով ցանկացած ձևով: Արագ արձագանքող գրատախտակին էլ նշումները հնարավոր է անել՝ վիրտուալ տարածությունում ձեռքը պարզելով այնքան, որքան կձգվի ձեր երևակայությունը:

Այստեղ հնարավոր է իրար նյութեր փոխանցել, իսկ գրասենյակ մտնել-դուրս գալու համար նույնիսկ վիրտուալ վերելակ կա: Կարելի է զանգել անգամ առանց վիրտուալ սարքերի: Իսկ եթե չեք ուզում մյուս գործընկերները ձեզ լսեն, հնարավոր է ձայները մեկուսացնել և խլացնել:

Ապագայի գրասենյակի հեղինակ Տարոնը վիրտուալ աշխարհ է մտել մոտ 5 տարի առաջ: Գուգլի վիրտուալ սարքերից է ոգեշնչվել, հիմա նրա ստեղծած վիրտուալ գրասենյակը գրավել է աշխարհի ամենահայտնի սոցցանցերից Ֆեյսբուքի թիմին:

Տարոնը Գլենդելից Հայաստան հաճախ չի գալիս, թիմի հետ հանդիպում են իր ստեղծած վիրտուալ գրասենյակում: Բայց նախատեսել է համավարակից հետո, կգա հաջորդ տարի: Աշխատանքը՝ աշխատանք, ոչ վիրտուալ հանդիպում է պետք: Հայկական արմատների մասին էլ անկեղծանում է` «Միշտ ցանկացել եմ հայկական կողմը հետ բերել, հիմա ճիշտ ժամանակն է»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում