ՌՌոզա Խաչատրյան

Դանակահարություն` Քասախ գյուղում․ մեկ անձ ձերբակալվել է

Դանակահարություն` Քասախ գյուղում․ մեկ անձ ձերբակալվել է

Հուլիսի 31-ին, կեսգիշերն անց հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով 51-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:

Օպերատիվ խումբը մեկնել էր բժշկական կենտրոն: Ոստիկանները տուժողի հետ զրուցել չէին կարողացել. նրան վիրահատում էին: Կինը հայտնել էր` իբր ամուսինը վնասվածքն ստացել է Քասախ գյուղում ընկնելու հետևանքով: Սակայն հետաքննություն իրականացնող մարմինն այլ բան է պարզել:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ Քասախ գյուղի վարչական տարածքում գտնվող ռեստորանի մոտ վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել է նախկինում տարբեր հանցագործությունների համար մի քանի անգամ դատապարտված Մասիս քաղաքի 40-ամյա մի բնակիչ:

Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 4-ին, ժամը 16:00-ի սահմաններում կասկածվողը ներկայացել է ոստիկանության Նաիրիի բաժին և ձերբակալվել: Դանակարության փաստով հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում