ԼԼիլիթ Գասպարյան

Գերմանիան կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին է փոխանցել բժշկական պարագաներ

Գերմանիան կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին է փոխանցել բժշկական պարագաներ

Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը Հայաստանի Հանրապետության առողջապահության առաջին փոխնախարար Անահիտ Ավանեսյանին է փոխանցել 25.000 եվրո արժողության բժշկական պարագաներ: Այս մասին հայտնում է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը:

«Սա ևս մեկ ներդրում է կորոնավիրուսի դեմ պայքարում: Նյութական աջակցությունը հնարավոր է դարձել Գերմանիայի որոնողական և փրկարարական ծառայության (I.S.A.R. Germany) շնորհիվ, որի բժշկական թիմերից մեկը հուլիսի երկրորդ կեսին Հայաստանում աջակցում էր COVID-19-ի դեմ պայքարող հայ բժիշկներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում