ԳԳևորգ Թոսունյան

Միջին նորոգման աշխատանքներ հանրապետության մի շարք ճանապարհներին

Միջին նորոգման աշխատանքներ հանրապետության մի շարք ճանապարհներին

«Արարատ ճանշին» ՍՊԸ-ի կողմից կատարվում են Մ-7‚ Սպիտակ-Գյումրի-հայ-թուրքական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Շիրակ գյուղական համայնքից մինչև Լուսաղբյուր ճանապարհահատվածի (մոտ 4 կմ) միջին նորոգման աշխատանքները։

«ԱԱԲ Պրոյեկտ» ՍՊԸ-ի կողմից էլ միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի Հայրավանք համայնքից մինչև Երանոս մոտ 25.4 կմ հատվածում։

Վերոնշյալ ճանապարհահատվածներում կապալառու կազմակերպությունների կողմից իրականացվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, իջատեղերի և մուտքերի հողային հարթեցում, կողային առուների մաքրում, կողնակների լրացում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի, անվտանգության տարրերի, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և նշագծում:

Աշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում