ՄՄարիա Գաբրիելյան

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին վթարի ենթարկվածները պայմանագրային զինծառայողներ են

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին վթարի ենթարկվածները պայմանագրային զինծառայողներ են

1lurer.am-ին հայտնի դարձավ, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված և վիրավորված քաղաքացիները պայմանագրային զինծառայողներ են: 

Վթարի հետևանքով մեկը մահացել է, իսկ տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության։

Նշենք, ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին՝ Լուսաղբյուր գյուղի մոտակայքում, BMW մակնիշի ավտոմեքենան դուրս էև եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 100 մ) և շրջված հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով Սպարտակ Ա․-ն (ծնված 1997 թ․) տեղում մահացել է, իսկ Ալբերտ Ս․-ն (ծնված 1998 թ․), Արտուշ Ն․-ն (ծնված 1991 թ․), Մանուկ Մ․-ն (ծնված 1989 թ․) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձորի ԲԿ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում