ՌՌոզա Խաչատրյան

Փոփոխություններ՝ տարկետման իրավունքի կարգում

Փոփոխություններ՝ տարկետման իրավունքի կարգում

Կառավարության այսօրվա նիստին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ գիտության և կրթության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգում որոշակի փոփոխություններ և լրացումներ են կատարվել:

Նա նշեց, որ հանձնաժողովի դրական եզրակացությունը ստացած, սակայն այլ հիմքով տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիները ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագծում, որով տվյալ քաղաքացիների համար տարկետումն ուժի մեջ է մտնում այլ հիմքով ստացած տարկետումը դադարելուց հետո:

«Սա կարգավորում է մի իրավիճակ, երբ մեր որոշմամբ քաղաքացին հնարավորություն ունի ստանալ տարկետում կրթության և գիտության ոլորտում նշանակալի նվաճումով, սակայն այլ տարկետում ունի, դիցուք, հիվանդության պատճառով, և մենք ստիպված ենք լինում նրան ասել, որ թեպետ ունես դրական եզրակացություն, բայց պետք է դիմես այն ժամանակ, երբ քո տարկետումն ավարտվի: Ըստ այդմ՝ սահմանում ենք կարգ, որով նրանք ընդգրկվում են Կառավարության նախագծում, և երբ գործող տարկետման կարգն ավարտվում է, սկսում է գործել կրթության և գիտության ոլորտում նշանակալի նվաճման համար տրված տարկետումը»,- նշեց Հարությունյանը:

Նախարարը հայտնեց նաև, որ օլիմպիադաներում որոշակի նվաճումներ կամ համապատասխան բալերով, ՄՈԳ-ով տարկետման իրավունք ունեցող կամ աշխարհի լավագույն 50 բուհեր ընդունված ուսանողը ուսումնառության ընթացքում հնարավորություն կունենա այդ թոփ 50-ի մեջ մտնող այլ՝ ավելի բարձր համալսարաններ ընդունվել և նույնպես ստանալ տարկետման իրավունք:

Վարչապետը հավելեց՝ փոփոխության իմաստն այն է, որ շարունակականությունն ապահովելու պարագայում մինչև 26 տարեկանը տարկետումը կմնա ուժի մեջ, բայց ոչ ավելի, որ դա չօգտագործվի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում