ՀՀովհաննես Վարդանյան

Երևանի քույր քաղաք Բեյրութը կհաղթահարի այս արհավիրքը. Մարությանի ուղերձը` Բեյրութի քաղաքապետին

Երևանի քույր քաղաք Բեյրութը կհաղթահարի այս արհավիրքը. Մարությանի ուղերձը` Բեյրութի քաղաքապետին

Ցավակցության և զորակցության ուղերձ եմ հղել Բեյրութի քաղաքապետ Ջամալ Իտանիին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: 
 

«Իմ և երեւանցիների անունից հայտնել եմ խորին ցավակցություններս Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունի կապակցությամբ: Ցավում ենք կատարվածի համար, և բեյրութցիների հետ միասին սգում բազմաթիվ մարդկային կորուստները:
 

Վստահ ենք, որ Երևանի քույր քաղաք Բեյրութը կհաղթահարի այս արհավիրքը և դուրս կգա փորձությունից ավելի ուժեղ և ամուր»,- գրել է Մարությանը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում