ՀՀայկարամ Նահապետյան

Կոտայքում և Արագածոտնում էական խախտումներ չեն հայտնաբերվել. ՇՎՏՄ

Կոտայքում և Արագածոտնում էական խախտումներ չեն հայտնաբերվել. ՇՎՏՄ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Կոտայքի մարզի Եղվարդ և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում: ՇՎՏՄ-ի ներկայացուցիչներն էական խախտումներ չեն հայտնաբերել: Առկա են եղել դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ախտահանիչ նյութերը, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

Բոլոր տնտեսավարողների մոտ փակցված են եղել նաև դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները: Շինանյութի մի շարք խանութներում դիտարկվել են թերություններ՝ կապված սոցիալական հեռավորությունը պահպանելու համար արվող գծանշումների հետ, որոնք տեղում շտկվել են: Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում:

Հիշեցնենք, որ տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն՝ մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում