Կողբավանցիները ջուրն այլևս դույլերով չեն գնի։ Շուրջ մեկ ամիս է՝ կենարար հեղուկը տուն է հասել։ Երբևէ խմելու ջրագիծ չունեցած համայնքում սուբվենցիոն ծրագրով ջրագիծ են կառուցել. ու ջուրը, բավականին բարդ ճանապարհներով, հասցրել գյուղ։
Բլուրներից ջուրը Կողբավան հասցնելով՝ փոխել են բնակիչների կյանքի որակը։ Տեղացիներն ասում են՝ անուշադրության մատնող ժամանակները մնացել են անցյալում:
Ալվարդ Դանիելյան-Կողբավան համայնքի բնակիչ-Կյանքը փոխվել է շատ լավ ձևով։ Ջուրը գիշեր-ցերեկ գալիս է, ասֆալտապատված է գյուղը: Եթե ջուրը, կոյուղին, ասֆալտը կան, ինչի՞ համար դժգոհ լինենք։
Ղազարյանները միայն ձմռանն են քաղաքի իրենց տանն ապրում։ Գյուղը, որ աշխատեցնում ու կերակրում է, հիմա ունի միայն գազի խնդիր։
Երեխատեր կողբավանցիները սպասում են պայմանների ամբողջական բարելավմանը. գյուղում դեռ դպրոց ու մանկապարտեզ էլ չկա։ Երեխաները հաճախում են հարևան գյուղի կրթական հաստատություններ։ Տեղափոխման հարցը լուծել է համայնքի ղեկավարությունը՝ միկրոավտոբուս է տրամադրել։
Կողբավանն իր բերրի հողերով ու մեղմ կլիմայով հետաքրքրում է ներդրողներին։

Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներ

Մոնտեվիդեոյում և Ուրուգվայի քաղաքներում խորհրդանշական կառույցները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Մինչև մեր զինվորների նախաճաշելը հետևեցի սննդի պատրաստման գործընթացին․ Պապիկյան

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում

Վաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան







