ԱԱրևիկ Աբելյան

2020-ի առաջին կիսամյակում ԲԸՏՄ-ն 553 վարչական վարույթ է հարուցել

2020-ի առաջին կիսամյակում ԲԸՏՄ-ն 553 վարչական վարույթ է հարուցել
2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանված դեպքերում և կարգով բնապահպանության ու ընդերքի ոլորտներում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում հարուցվել է 553 վարչական վարույթ:
 
Նույն ժամանակահատվածում ստացվել է 84 գրավոր դիմում-բողոք, 17 հարցում, թեժ գծի 119 հեռախոսահամարով՝ 48, Տեսչական մարմնի ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով՝ 24 ահազանգ։
 
Հիմնականում ահազանգերը վերաբերել են ծառահատումներին, ապօրինի որսին, ձկնորսությանը, վայրի կենդանիների անօրինական վաճառքին, մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումներին, գետերի, լճերի աղտոտմանը և այլն։
 
Հնչեցված բոլոր հարցերին տրվել է համապատասխան ընթացք, իրականացվել արագ արձագանքում և տրամադրվել խորհրդատվություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում