ԼԼիլիթ Գասպարյան

«Մաքսային մարմինները՝ COVID-19-ի դեմ պայքարում». հեռավար դասընթաց ՊԵԿ-ում

«Մաքսային մարմինները՝ COVID-19-ի դեմ պայքարում». հեռավար դասընթաց ՊԵԿ-ում

Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում անցկացվել է «Մաքսային մարմինները՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում» թեմայով հեռավար դասընթաց:

Քննարկվել է Հայաստանում և աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարում տարվող միջոցառումների արդյունավետությունը, մասնավորապես մաքսային ոլորտում իրականացվող քաղաքականությունը: Միջազգային փորձի հիման վրա մասնակիցներն ուսումնասիրել են, թե ինչպես են գործում մաքսային ծառայողները նոր իրավիճակում:

Մասնավորապես, քննարկվել են մի շարք երկրների մաքսային մարմինների՝ կորոնավիրուսի դեմ պայքարի օրինակներ, ինչպես նաև այն հիմնական ռիսկերը, որոնց կարող են բախվել մաքսային մարմինները համավարակի պայմաններում՝ արտաքին առևտրային հոսքերի անվտանգությունն ապահովելու առումով:

Անդրադարձ է կատարվել նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության  համագործակցության հիմնական ուղղություններին:

Ներկայացվել են մի շարք միջազգային գործիքներ, այդ թվում ՀՄԿ-ի «Ինչպես հաղորդակցվել COVID-19 ճգնաժամի պայմաններում» ուղեցույցը, որտեղ ներկայացված են 10 հիմնական քայլերը, որոնք ցուցված են մաքսային մարմիններին՝ համաճարակի պայմաններում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում