ՄՄարիա Գաբրիելյան

Բեյրութում շուրջ 300 հազար մարդ մնացել է առանց տանիքի

Բեյրութում շուրջ 300 հազար մարդ մնացել է առանց տանիքի

Բեյրութում շուրջ 300 հազար մարդ մնացել է առանց տանիքի նավահանգստում որոտացած պայթյունից հետո, հայտարարել է քաղաքի նահանգապետ Մարվան Աբուդը: Այս մասին հայտնում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը:

«Շուրջ 300 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները նավահանգստի պայթյունից հետո»,- ասել է Աբուդը:

Նա վնասի չափը գնահատել է 3-5 մլրդ դոլար:

Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 100 մարդ, տուժել 4 հազար մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում