ՇՇողիկ Գալստյան

Բեյրութում զոհերի թիվն աճել է, նշվել է պայթյունի հնարավոր պատճառը. BBC

Բեյրութում զոհերի թիվն աճել է, նշվել է պայթյունի հնարավոր պատճառը. BBC

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է, որ, հնարավոր է, մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառ է հանդիսացել 6 տարի շարունակ նավահանգստում 2750 տոննա ամոնիումի նիտրատի (ամոնիումային սելիտրա) անպատշաճ կերպով պահպանումը։ Դա համարժեք է 1800 տոննա տրոտիլի։ Այս մասին հայտնում է BBC-ն

Նշվում է, որ դեռևս 4 ամիս առաջ հաշվետվություն էր կազմվել ծովային նավահանգստում նման բեռի պահման վտանգի մասին: Որոշ տվյալների համաձայն՝ պահեստում կարճ միացում է տեղի ունեցել, որի հետևանքով հրդեհ է առաջացել, ինչի արդյունքում էլ բռնկվել է նիտրատը:

Վերջին տվյալների համաձայն, պայթյունի հետևանքով զոհվել է 78 մարդ, տուժել՝ ավելի քան 4000-ը։ Երկրում մինչև օգոստոսի 18-ը արտակարգ դրություն է հայտարարվել: Մի շարք երկրներ Լիբանանին օգնելու պատրաստակամություն են հայտնել։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում