ԱԱննա Ավետիսյան

Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունու հետ

Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունու հետ

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետ կապված հեռախոսազրույցներ եմ ունեցել ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի և Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունու հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը

«Այսօր ուժգին պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում։ Դեռևս անհայտ պատճառներով այս պայթյունը վնասել է նավահանգստից կիլոմետրերով հեռու գտնվող շենքերն ու բնակարանները. մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը:
 

Նավահանգստին մոտ է հայահոծ Բուրջ Համուդ թաղամասը, որտեղ նույնպես մեծ ավերածություններ են եղել, վնասվել են նաև հայկական հաստատությունները։ Նախնական տվյալների համաձայն՝ ազգութամբ հայ երկու քաղաքացի է մահացել, կան վիրավորներ:
 

Կատարվածի վերաբերյալ հեռախոսազրույցներ եմ ունեցել ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի և Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունու հետ»,- գրել է Մխիթար Հայրապետյանը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում