ԱԱրման Գալոյան

Ամուլսարի տարածքից բերման է ենթարկվել 10 հոգի. ոստիկանություն

Ամուլսարի տարածքից բերման է ենթարկվել 10 հոգի. ոստիկանություն

Ոստիկաններն Ամուլսարի տարածքից բերման են ենթարկել «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանելու դեմ ցույց անող քաղաքացիների:

Ոստիկանությունից 1lurer.am-ին հայտնեցին, որ բերման է ենթարկվել 10 քաղաքացի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի համաձայն՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար:

«Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված` արգելված է հավաքների իրականացումը: Ոստիկանությունը հորդորում է դադարեցնել հավաքը և հեռանալ հավաքի վայրից: Ոստիկանությունը հորդորում է պահպանել սոցիալական հեռավորություն և ողջամիտ ժամանակ է տալիս հավաքը դադարեցնելու համար»,- հայտնեցին ոստիկանությունից:

Հիշեցնենք՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունն այսօր հայտարարել է, որ սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը՝ վագոն տնակը: Ի պատասխան «Լիդիան Արմենիայի» բնապահպանական որոշ կազմակերպություններ և մի շարք քաղաքացիներ բողոքի ցույց են կազմակերպել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում