ԱԱրման Գալոյան

Օձունում մեկնարկել են ֆուտբոլի խաղադաշտի կառուցման աշխատանքները

Օձունում մեկնարկել են ֆուտբոլի խաղադաշտի կառուցման աշխատանքները

Օձունում ֆուտբոլի խաղադաշտի կառուցման աշխատանքը մեկնարկել է՝ տեղեկացրել է ՀՖՖ գործկոմի անդամ, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ Օձունում հետևեցինք խաղադաշտի կառուցման աշխատանքներին։ Հայաստանի ամենամեծ գյուղերից մեկն ունենալու ամենագեղեցիկ մարզադաշտերից մեկը՝ հաշվի առնելով հրաշալի տեսարանը, որ բացվում է խաղադաշտից։

Հիշեցնեմ՝ եվրոպական բարձր չափորոշիչներին համապատասխանող 40x20 չափի խաղադաշտի կառուցման ֆինանսավորման 90%-ն իրականացնում է ՀՖՖ-ն։ Աշխատանքները համակարգվում են ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ միասին։

Պրն Մելիքբեկյանի հետ քննարկեցինք նաև հարակից մարզադաշտի վերականգնման հնարավորությունը»,- հայտնել է Արեն Մկրտչյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում