ՌՌոզա Խաչատրյան

Ուսումնական տարին սկսելու 3 սցենար դեռ չհրապարակել

Ուսումնական տարին սկսելու 3 սցենար դեռ չհրապարակել

Սեպտեմբերի 1-ը տոն է դպրոցահասկ երեխաների համար: Փոքրերը դրան հատուկ ծիսակարգով են պատրաստվում. նոր հագուստ են գնում, ամեն տարի նախորդ տարվանից ավելի մեծ պայուսակ, անհրաժեշտ գրքեր՝ ըստ դասարանի, և ամառային արձակուրդից հետո տեղի է ունենում երկար սպասված հանդիպումը ընկերների հետ:

Սակայն ինչպես գրեթե բոլոր ոլորտներում, այստեղ էլ կորոնավիրուսը նոր խնդիրներ է ստեղծել: Ինչպե՞ս է կազմակերպվելու դասապրոցեսը նոր ուսումնական տարում: Այն կանցակցվի հեռավար ձևաչափով, թե երեխաները մի քանի ամսվա դադարից հետո կգնան դպրոց: Այս հարցը բոլորին է հետաքրքրում:

1lurer.am-ը փորձեց ԿԳՄՍ նախարարությունից ճշտել, թե ի՞նչ է որոշվել: Նախարարությունից հայտնեցին, որ աս պահին կա ուսումնական տարին վերսկսելու երեք հիմնական սցենար, որոնք Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունն առաջարկել է և քննարկվում է պարետատան հետ: 

  • Առաջին և մեզ համար ամենաանցանկալի տարբերակն ուսումնական տարին հեռավար սկսելն է:
  • Երկրորդ տարբերակը բոլոր դպրոցներում դասերի վերսկսումն է՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ,
  • Երրորդ՝ ամենաարդյունավետ առաջարկը տարբերակված ուսուցմանն անցնելն է՝ հաշվի առնելով, որ մենք ունենք աշակերտների տարբեր թվով դպրոցներ

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այն դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը չի գերազանցում 100-ը, ուսումնական պրոցեսի կազմակերպման հարցում խնդիրներ չեն լինի։ Իսկ որ տարբերակը կընդունվի՝ ամենայն հավանականությամբ պարզ կդառնա մյուս շաբաթ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում