ՄՄարիա Գաբրիելյան

Այգեպարում ռմբակոծությունից վնասված արևային ջրատաքացուցիչները վերանորոգվել են

Այգեպարում ռմբակոծությունից վնասված արևային ջրատաքացուցիչները վերանորոգվել են

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ Տավուշի մարզում ռմբակոծությունից վնասված 11 արևային ջրատաքացուցիչները վերանորոգվել են կամ փոխարինվել նորով։

«Տավուշի մարզի Այգեպար գյուղը հուլիսյան հրետակոծությունից ամենից շատ տուժած գյուղերից է:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Freenergy կազմակերպության հետ համատեղ ջանքերով՝ ռմբակոծությունից վնասված 11 արևային ջրատաքացուցիչները, որոնք տեղադրվել էին 2019 թ․ հիմնադրամի «Արևային Տավուշ» ծրագրի շրջանակներում, վերանորոգվել են կամ փոխարինվել նորով։

Այս նախաձեռնությունը իրականություն է դարձել բոստոնահայ բարերար Պերճ Սարգսյանի ֆինանսավորմամբ»,- գրել է Արշամյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում