ԼԼիլիթ Գասպարյան

«Դիլիջան» ԲԿ-ի COVID-19-ի բաժանմունքը օգոստոսի 1-ից այլևս չի գործում

«Դիլիջան» ԲԿ-ի COVID-19-ի բաժանմունքը օգոստոսի 1-ից այլևս չի գործում

«Դիլիջան» բժշկական կենտրոնի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք՝ ՀՀ-ում կորոնավիրուսային վարակի նվազման հետ կապված՝ Դիլիջանի ԲԿ-ն վերադառնում է իր նախկին աշխատանքային ռեժիմին:

«Հարգելի այցելուներ,

Ուրախությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի նվազման հետ կապված Դիլիջանի բժշկական կենտրոնը վերադառնում է իր նախկին աշխատանքային ռեժիմին: Հպարտությամբ ենք նշում, որ մենք նույնպես մեր փոքր լուման ենք ներդրել այս վարակի դեմ լարված և անձնվեր պայքարում, որ տարվում է ողջ հանրապետությունում, և պատվով ենք կատարել մեր առջև դրված խնդիրները:

Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 12-ից մինչև հուլիսի 31-ը Դիլիջանի բժշկական կենտրոնում բուժում է ստացել Covid-19 դրական մոտ 200 բուժառու: Ուզում ենք խորին շնորհակալություն հայտնել այն անձանց, որոնք ներգրավված են եղել այդ հերոսական աշխատանքում՝ բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին, մայրապետներին, ախտորոշիչ բաժանմունքի աշխատակիցներին, սննդի մատակարարման աշխատողներին, կազմակերպիչներին:

«Դիլիջան» ԲԿ-ում բացված Covid-19 բաժանմունքը օգոստոսի 1-ից այլևս չի գործում: Շենքն ամբողջությամբ ախտահանվել է, գործում է նախկին բնականոն հունով և պատրաստ է ընդունել պացիենտներին:

Այս շաբաթվանից «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների մասնագետների այցերը կվերսկսվեն:

Բոլորին մաղթում ենք առողջություն»,- ասված է ԲԿ-ի հաղորդագրության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում