ԳԳայանե Թամամյան

Կենսաթոշակների վճարումները կիրականացվեն օգոստոսի 4-20-ը՝ առաքման միջոցով

Կենսաթոշակների վճարումները կիրականացվեն օգոստոսի 4-20-ը՝ առաքման միջոցով

«Հայփոստից» տեղեկացնում են, որ հաշվի առնելով կենսաթոշակային տարիքի անձանց՝ կորոնավիրուսի տարածման ռիսկային խմբում գտնվելու հանգամանքը՝ հանրապետությունում այս ամիս ևս կենսաթոշակի (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում, փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով: Սա թույլ կտա խուսափել բաժանմունքներում մարդկանց կուտակումներից:

Փոստային բաժանմունքները օգոստոսի կենսաթոշակների վճարումները կիրականացնեն օգոստոսի 4-ից մինչև 20-ը ներառյալ:

Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստների) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի կենսաթոշակառուի (նպաստառուի) հաշվառման հասցեն սպասարկող փոստային բաժանմունքում, օգոստոսի 10-ից սկսած՝ խստագույնս պահպանելով համավարակի տարածման կանխարգելման կանոնները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում