ՆՆարեկ Սահակյան

Կիև-Երևան չարտերային թռիչք՝ օգոստոսի 8-ին

Կիև-Երևան չարտերային թռիչք՝ օգոստոսի 8-ին

Ուկրաինական #SkyUp ընկերությունն օգոստոսի 8-ին, ժամը 18։40-ին կազմակերպում է Կիև-Երևան չարտերային թռիչք՝ կոմերցիոն հիմունքներով:

 

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ուղևորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմի։

 

Նշենք, որ նշյալ թռիչքով Հայաստան կարող են վերադառնալ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող կամ ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներ (երեխա, ծնող, ամուսին) հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Վերջինները պետք է իրենց հետ ունենան ընտանեկան կապը հավաստող փաստաթուղթ կամ դրա պատճենը։

 

Տոմսերն ազատ վաճառվում են #SkyUp ընկերության կայքում․ https://skyup.aero/en/results?departure_city=IEV&arrival_city=EVN&date_forward=2020-08-08&adults=1&children=0&infants=0

 

Մեկ ուղևորի տոմսը ներառում է ձեռքի մեկ՝ մինչև 7 կգ (55х40х20սմ), մեկ մինչև 3 կգ (35x20x10սմ) իր և մինչև 23 կգ 1 (մեկ) կտոր ուղեբեռ (գումարային՝ 158սմ)։

Թռիչքն իրականացվելու է «Բորիսպիլ» օդանավակայանի D տերմինալից։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում