Օգոստոսի 3-ը՝ 60 վայրկյանում

ՌՌոզա Խաչատրյան

Վերջին օրերին՝ գրեթե առանց կրակոցի: Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր: 

Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը քննելու համար Արդարադատության նախարարությունն առաջարկել է ստեղծել հակակոռուպցիոն դատարան: Օրինագիծը ներկայացվել է հանրային քննարկման:

Բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան հրետակոծությունից առաջ. Տավուշի մարզպետը հետևել է շուրջ 100 վնասված շինությունների վերականգնման աշխատանքներին:

Արցախում կբարձրանան բուժաշխատողների ու ոստիկանների աշխատավարձերը, իսկ բարձրագույն կրթությունը կդառնա անվճար: Տեղի ունեցավ նորընտիր կառավարության անդրանիկ նիստը:

Օրվա թիվը. Կորոնավիրուսով վարակվածների թիվը 52 է, առողջացել է 111 քաղաքացի, մահացել՝ 8-ը:

Եվ կորոնավիրուսից հեռու. 205 օր տիեզերքում անցկացնելուց հետո Միջազգային տիեզերակայանի անձնակազմը վերադարձել է Երկիր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում