ԱԱրսեն Մկրտչյան

ԱԱՏՄ ստուգայցի թիրախում այսօր Դիլիջանի խոշոր հյուրանոցներն էին

ԱԱՏՄ ստուգայցի թիրախում այսօր Դիլիջանի խոշոր հյուրանոցներն էին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատանքային խմբերն այսօր Դիլիջանի խոշոր հյուրանոցներում էին։

Պայմանավորված ամռան այս շրջանում հանգստացողների մեծ թվաքանակով ու անվտանգության կանոնների չպահպանման դեպքում վարակի տարածման լուրջ ռիսկերով՝ ԱԱՏՄ-ն վերջին շրջանում հատուկ ուշադրության է առել պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումը հանգստյան տներում։

ԱԱՏՄ մասնագիտական խմբերն այսօր Դիլիջանի հյուրանոցներում լայնածավալ դիտարկումների արդյունքում առանձնակի խոշոր խախտումներ չեն արձանագրել․ առկա խնդիրները ենթակա են եղել տեղում շտկման, ինչի վերաբերյալ և մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ են տվել ԱԱՏՄ մասնագետները։

Ըստ այդմ՝ պարետին կասեցման միջնորդություններ այս դիտարկումների մասով չեն

ներկայացվի։

Հիշեցնենք, որ նախորդ 2 օրվա ընթացքում լայնածավալ ստուգայցեր էին անցկացվել նաև Ծաղկաձորում, որտեղ գործող մի շարք խոշոր հյուրանոցների գործունեությունը պարետի որոշմամբ ժամանակավորապես կկասեցվի։

ԱԱՏՄ անակնկալ ուժեղացված ստուգայցերը շարունակվում են ողջ երկրում։ Ուստի տեսչական մարմինը հորդորում է խստագույնս կատարել անվտանգության բոլոր կանոնները, որոնց համակցված պահպանման դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել համավարակի տարածման կասեցումը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում