ԼԼիլիթ Գասպարյան

Առաջիկա օրերին ՌԴ-ից դեպի Երևան չարտերային չվերթներ կիրականացվեն

Առաջիկա օրերին ՌԴ-ից դեպի Երևան չարտերային չվերթներ կիրականացվեն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը իր Ֆեյսբուքի էջում հայտնում է, որ ըստ «Aircompany Armenia» ընկերության հաղորդած տեղեկատվության՝ առաջիկա օրերին ավիաընկերությունը կիրականացնի հետևյալ չարտերային չվերթները.

Մոսկվա - Երևան - 07․08․2020 /«Վնուկովո» օդանավակայան, ժամը՝ 12։30-ին;
Կալուգա - Երևան - 10․08․2020/ «Կալուգա» միջ․օդանավակայան, ժամը՝ 10։30-ին;
Մոսկվա - Երևան - 11․08․2020/ «Վնուկովո» օդանավակայան, ժամը՝ 12։30-ին։

«Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել ընկերության կայքից (armeniafly.com), կամ ընկերության երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10)։

Չվերթի վերաբերյալ բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը»,- ասված է գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում