ՄՄերի Ներսիսյան

Կորոնավիրուսի համավարակը շարունակում է մեծացնել տեմպը. ԱՀԿ

Կորոնավիրուսի համավարակը շարունակում է մեծացնել տեմպը. ԱՀԿ

Համավարակը շարունակում է մեծացնել տեմպը. այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու տեղեկացրել, որ հուլիսը եղել է կորոնավիրուսային համավարակի վատագույն ամիսը, որի ընթացքում ամբողջ աշխարհում գրանցվել է 8 մլն դեպք: Եվրոպայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի աճին զուգահեռ՝ տարբեր երկրներում դիմակ կրելը դառնում է պարտադիր:

Այսօրվանից բացօթյա տարածքներում դիմակ կրելը պարտադիր է նաև Ֆրանսիայի մի շարք քաղաքներում: Ավստրալիայի մեծությամբ երկրորդ քաղաք Մելբուռնում էլ վեցշաբաթյա կարանտին է սահմանվել կորոնավիրուսի նոր բռնկումների ֆոնին:

Վիկտորիա նահանգում երեկվանից արտակարգ դրություն է մտցվել:

Գերմանիան, կորոնավիրուսի երկրորդ ալիքը զսպելու նպատակով, օդանավակայաններում սկսել է զանգվածային թեստավորումներ անել: Օրինակ՝ Ֆրանկֆուրտի օդանավակայանում վտանգավոր համարվող երկրներից վերադարձողներին թեստավորում են, ապա միայն թույլ տալիս երկիր մուտք գործել:

Օդանավակայաններում անվճար հետազոտություններ են իրականացվում նաև Ֆինլանդիայում: Հելսինկիի օդանավակայանում մարդկանց թեստավորելուց զատ, նաև որոշակի հետազոտություններ են առաջարկում՝ վարակակիրների մուտքը քաղաք բացառելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում