ՌՌոզա Խաչատրյան

Սեպտեմբերի 1-ից Արցախում կբարձրանան բուժաշխատողների աշխատավարձերը

Սեպտեմբերի 1-ից Արցախում կբարձրանան բուժաշխատողների աշխատավարձերը

Սեպտեմբերի 1-ից Արցախում առողջապահության բնագավառում փոփոխվելու է աշխատակիցների աշխատավարձի չափը՝ 30, 20, 15%-ով՝ ԱՀ կառավարության նիստին հայտնեց նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հունվարի 1-ից արդեն հստակ կունենանք քաղաքականություն: Մի երկու անգամ քննարկել ենք բնագավառի պատասխանատուների հետ և կունենանք առաջարկություն շոշափելի բարձրացման: Մանավանդ՝ բժիշկների աշխատավարձերի, որ մեր խնդիրը՝ որակյալ, անվճար սպասարկման տարբերակն աշխատի, և արատավոր երևույթներին վերջ տանք»,- նշեց նախագահ Հարությունյանը:

Նախագահը հայտնեց, որ շուտով ավարտին կհասնի ծննդատան շենքի շինարարությունը, արդեն ներքին հարդարանքներն արվել են, մնացել են որոշ ֆասադային և բարեկարգման աշխատանքներ:

Նախագահը նշեց, որ ծննդատունն արագ տեմպերով կհամալրվի ժամանակակից սարքավորումներով, գույքով, և նոր տեղի կունենա ծննդատան տեղափոխությունը նոր շենք, իսկ հին շենքը ինչ ճակատագրի կարժանանա՝ դեռ կհասցնեն որոշել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում