NASA-ի տիեզերագնացներ Դագլաս Հարլին և Ռոբերտ Բենկենը հաջողությամբ օգոստոսի 2-ի երեկոյան վայրէջք են կատարել Երկիր՝ Ֆլորիդայի ափերի մոտ: Այս մասին տեղեկացնում է dw.com-ը: Նշենք, որ Crew Dragon տիեզերանավը մշակվել և ստեղծվել է ամերիկյան SpaceX ընկերության կողմից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անմիջապես արձագանքել է նորությանն ու տիեզերագնացների հաջող վերադարձի մասին Թվիթերում գրառում կատարել: Նա, նշելով, որ տիեզերագնացները երկամսյա առաքելությունից հետո բարեհաջող վերադարձել են, շնորհակալություն է հայտնել նրանց:
Ստորև ներկայացնում ենք նաև լուսանկարներ, որոնք տեղադրել է bbc.com-ը և nasa.gov-ը:













