ՇՇողիկ Գալստյան

Ավտոմեքենան ընկել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի վրա

Ավտոմեքենան ընկել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի վրա

Օգոստոսի 1-ին, ժամը 19:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 28-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և Դեբեդ գետի կամրջից ընկել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի վրա։
 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Թումանյան-Շահալի 2632 կմ П.6 գծամասում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարութ Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի վրա. տուժածներ չկան։
 

Դեպքի վայրում աշխատում է նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Matrica» ինժեներական տեխնիկան։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում