ՀՀայկարամ Նահապետյան

Ուժեղ քամուց շենքի տանիքը վնասվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված

Ուժեղ քամուց շենքի տանիքը վնասվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված

Օգոստոսի 1-ին, ժամը 19:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիններ փողոցի թիվ 15 շենքի տանիքը ուժեղ քամուց վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով Հայ ֆիդայիններ փողոցում գտնվող «Մաստեր» շինանյութի խանութի տանիքը՝ մոտ 300 քմ, ամբողջությամբ պոկվել, ընկել է ճանապարհի երթևեկելի հատված` դեպի Ծաղկաձոր քաղաք ավտոճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: Փրկարարները մասնատել են տանիքի վնասված կառուցատարրերը և հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց:
 

Դեպքի վայրում են գտնվել ԱԻՆ ՓԾ Կոտայքի փրկարարական վարչության թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ փ/ծ կապիտան Մելքոնյանը, Հրազդանի քաղաքապետ Ս. Միքայելյանը և Հրազդանի ՃՈ դասակի հրամանատար, ոստիկանության մայոր Բագրատյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում