Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱրման Գալոյան

Օդանավակայանում ավտոկայանատեղիների սակագնի բարձրացումը պայմանավորված չէր տնտեսական գործոններով. ՏՄՊՊՀ

Օդանավակայանում ավտոկայանատեղիների սակագնի բարձրացումը պայմանավորված չէր տնտեսական գործոններով. ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել օդանավակայանային ծառայությունների մատուցման ոլորտում՝ տեղեկացրել է ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը:

Ուսումնասիրության արդյունքում հարուցված վարչական վարույթի քննության արդյունքում մասնավորապես պարզվել է, որ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի կողմից 2020 թվականի հունվարի 15-ին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում մեքենաների ավտոկայանատեղիի ծառայության մատուցման սակագնի բարձրացումը պայմանավորված չի եղել տնտեսական գործոնների ազդեցությամբ:

ՀՀ ՏՄՊՊՀ-ի որոշմամբ պատասխանատվության միջոց է կիրառվել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի նկատմամբ:

Ընկերությանը հանձնարարվել է շտկել արձանագրված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի խախտումը՝ 1-ամսյա ժամկետում ապահովելով ավտոկայանատեղիի սակագների վերանայումը: Բացի այդ, հանձնարարվել է ապահովել առևտրային շահագործման և օգտագործման ընդհանուր բնույթի թույլտվություններով սահմանված պայմանների սահմանումը՝ 3-ամսյա ժամկետում Հաձնաժողով ներկայացնելով այդ նպատակով իրականացվող փոփոխությունների հիմնավորված ժամանակացույցը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում