ՌՌոզա Խաչատրյան

1 մլն դրամն ուղղել եմ բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող երկու ուսանողների ուսման վարձի վճարմանը. Ավինյան

1 մլն դրամն ուղղել եմ բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող երկու ուսանողների ուսման վարձի վճարմանը. Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ առաջին ատյանի դատարանը բավարարել է լրատվամիջոցներից մեկի դեմ զրպարտության մասով ներկայացրած հայցը, և արդյունքում դրամական փոխհատուցումն ուղղելու է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող երկու ուսանողի վարձի վճարմանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Դեռևս 2018 թ. աշնանը դատական հայց էի ներկայացրել Politik.am կայքի դեմ զրպարտության համար: Առաջին ատյանի դատարանը բավարարել էր հայցը, որով, բացի զրպարտություն համարվող փաստացի տվյալների հրապարակայնորեն հերքումից, պահանջել էի նաև փոխհատուցում:

Ինչպես նախապես խոստացել էի, ամբողջ դրամական փոխհատուցումը` 1 մլն դրամ, ուղղել եմ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող երկու ուսանողների ուսման վարձի վճարմանը:

ԶԼՄ-ների դերը ժողովրդավարական հասարակության կերտման և ամրապնդման գործում առանցքային է։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր անգամ պայքարելով զրպարտության ու ֆեյք նյուզի դեմ, ինչպես նաև կրթության զարգացման միջոցով մենք նպաստելու ենք արհեստավարժ և անաչառ լրագրության ավանդույթների կայացմանը»,- ասված է Ավինյանի գրառման մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում