ՌՌոզա Խաչատրյան

Ներուժս ներդնելու եմ՝ Հայաստանում ունենալու ավելի պաշտպանված շրջակա միջավայր. Պետրոսյան

Ներուժս ներդնելու եմ՝ Հայաստանում ունենալու ավելի պաշտպանված շրջակա միջավայր. Պետրոսյան

Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել իրեն վստահելու համար և նշել, որ իր ամբողջ ներուժը, ջանքն ու նվիրումը հետայսու ևս ներդնելու է՝ Հայաստանի Հանրապետությունում ունենալու ավելի երաշխավորված, ավելի պաշտպանված, գիտելիքահենք կառավարման և հանրության սրտացավ վերաբերմունքի ներքո զարգացող շրջակա միջավայր:

 «Սիրելի՛ հայրենակիցներ,

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ստորագրել է ինձ շրջակա միջավայրի նախարար նշանակելու հրամանագիրը:

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինձ ներկայացրել է շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին:

Շնորհակալություն հայտնելով վարչապետին նման բարձր վստահության համար՝ վստահեցրել եմ, որ իմ ամբողջ ներուժը, ջանքն ու նվիրումը հետայսու ևս ներդնելու եմ՝ Հայաստանի Հանրապետությունում ունենալու ավելի երաշխավորված, ավելի պաշտպանված, գիտելիքահենք կառավարման և հանրության սրտացավ վերաբերմունքի ներքո զարգացող շրջակա միջավայր:

Հարգելի՛ գործընկերներ,

Ցանկանում եմ շեշտել, որ հետհեղափոխական Հայաստանում այսօր ընթանում են խորքային բարեփոխումներ բացառապես կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում, իհարկե, շրջակա միջավայրի կառավարման ոլորտում, ինչն ուղղակիորեն ազդում է մեր հանրապետությունում կյանքի որակի վրա, և այն նշաձողը, որը սահմանվել է մինչ այժմ՝ շրջակա միջավայրի կառավարման, ընդերքօգտագործման և մյուս բաղադրիչների կառավարման ոլորտում, առկա հիմնախնդիրների լուծման կամ ավելի նորարար լուծումներ առաջադրելու գործում, պետք է հայտարարենք մեր մեկնարկային կետը, մեր պլան մինիմումը և համատեղ ջանքով բոլոր սերունդների, այս գերատեսչությունում խմբված հմտություններ, գիտելիքներ և փորձառություն ունեցող բոլոր գործիչների հետ համատեղ օր առաջ իրականացնենք Հայաստանում ավելի լավ կյանքի որակ ունենալու մղումը՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի և Հայաստանի քաղաքացու»,- հայտնել է նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում