ՇՇողիկ Գալստյան

Մեկ օրում ստացվել է 17 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Մեկ օրում ստացվել է 17 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Հուլիսի 30-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 200 քմ, 10 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 20 հա, 2 հա, 4000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 700 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 3000 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1․5 հա, Աշնակ գյուղում՝ 1 հա, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ 4000 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1000 քմ, 10 հա, Բերքանուշ գյուղում՝ 2000 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին-Արշալույս ավտոճանապարհին՝ 15 հա,

Կոտայքի մարզի Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին՝ 1000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում