Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱննա Ավետիսյան

Ստեփանավանի և Տաշիրի գազի և բեզնինի լցակայաններում խախտումներ են արձանագրվել

Ստեփանավանի և Տաշիրի գազի և բեզնինի լցակայաններում խախտումներ են արձանագրվել

Հուլիսի 30-ին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր քաղաքներում: Մի շարք խախտումներ են դիտարկվել Ստեփանավանի թե՛ գազի ու բենզինի լցակայաններում, թե՛ շինանյութի առևտրի կետերում: Բացակայել են դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Մի քանի խախտումներ են արձանագրվել նաև Տաշիրում: Տնտեսավարողի մոտ բացակայել են ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանը:

Հայտնաբերված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: ՇՎՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումների գործընթացը ՀՀ ողջ տարածքում:

Տեսչական մարմինն իրականացրել է նաև կասեցման աշխատանքներ: Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում 24 ժամով կասեցվել է գազալցակայաններից մեկի գործունեությունը, որտեղ տեսչական մարմնի աշխատակիցների կատարած կրկնայցի ընթացքում արձանագրվել էին թերություններ՝ կապված ջերմաչափման գրանցամատյանի ու փակ աղբամանի հետ, բացակայել էին ախտահանիչ նյութերը:

Հիշեցնենք, որ տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում