ՇՇողիկ Գալստյան

Առաջիկա 5 օրերին ուժեղ շոգեր չունենք. Սուրենյան

Առաջիկա 5 օրերին ուժեղ շոգեր չունենք. Սուրենյան

Առաջիկա 5 օրերին ուժեղ շոգեր չունենք։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Հանրապետության ամենատաք գոտիներում` այդ թվում նաև Երևանում, օդի ջերմաստիճանը չի գերազանցի +35․․․+36 աստիճանը, իսկ երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում ամպրոպային բնույթի կարճատև անձրևները դեռ կշարունակվեն»,- գրել է նա։

Մեկ այլ գրառմամբ Սուրենյանը հայտնել է, որ առաջիկայում Շրջակա միջավայրի նախարարության Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը լինելու է տարածաշրջանի հզոր մասնագիտական կառույցներից մեկը։

«Մեր համակարգում սկսվել է ինտենսիվ վերազինման գործընթաց։ Մանրամասները` շուտով»,- տեղեկացրել է Սուրենյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում