ՆՆարեկ Սահակյան

Գեղարքունիքի մարզում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Գեղարքունիքի մարզում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից: Տեսանյութում Գեղարքունիքի մարզում ընթացող հիմնանորոգման աշխատանքներն են:

Հիմնանորոգվում է Վարդաշենի մանկապարտեզի շենքը, բարձրացվում է սեյսմիկ անվտանգության մակարդակը: Մանկապարտեզ կհաճախի 120 երեխա: Ծրագրի արժեքը 112,3 մլն դրամ է: 

Հիմնանորոգվում է Երանոս համայնքի մսուր մանկապարտեզը: Կուժեղացվի շենքի սեյսմակայունությունը: Ծրագրի շահառուներն են 130 երեխա, 17 աշխատակից: Ծրագրի արժեքը 32,1 մլն դրամ է: 

Ծովասարում կառուցվում է մանկապարտեզ: Կառուցվող շենքի մակերեսը 650 քմ է: Ծրագրի արժեքը 202 մլն դրամ է: 

Մասնակի վերանորոգվում է Լճաշեն համայնքի «Մանչուկ» մանկապարտեզը: Ընսհանուր վերոնորոգվող մակերեսը` 1000 քմ: Վերանորոգվող խմբասենյակից կօգտվի 30-35 երեխա: Ծրագրի արժեքը 20,2 մլն դրամ է: 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում