ԼԼիլիթ Սեդրակյան

Կրթության տեսչական մարմնի ստուգայցերը մայրաքաղաքի ոչ պետական մանկապարտեզներ շարունակվում են

Կրթության տեսչական մարմնի ստուգայցերը մայրաքաղաքի ոչ պետական մանկապարտեզներ շարունակվում են

ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր շարունակել են ուժեղացված վերահսկողությունը մայրաքաղաքի ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Վերահսկողությանը զուգահեռ տեսչական մարմնի աշխատակիցները հաստատությունների տնօրեններին տրամադրում են նաև խորհրդատվություն և անհրաժեշտ ցուցումներ՝ հակահամաճարակային կանոնների պահպանման ու ապահովման ուղղությամբ:

ՀՀ կրթության տեսչական մարմնի ընդհանուր դիտարկումները փաստում են, որ հաստատություններում սկսել են առավել հետևողական մոտեցում ցուցաբերել ՀՀ պարետի սահմանած նորմերի կատարման նկատմամբ: Կրթության տեսչական մարմինը հորդորում է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները, իսկ նոր կորոնավիրուսային (COVID-19) իրավիճակով պայմանավորված վերահսկողությունը շարունակվում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում