Հուլիսի 29-ը՝ 60 վայրկյանում

ԳԳայանե Թամամյան

Գիշերը սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. հակառակորդն արձակել է մոտ 500 կրակոց:

Տավուշում շինարարական բում է. մեկնարկում են Չինարի, Բաղանիս, Դիտավան և Վազաշեն գյուղերի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրերը:

Օրվա կորոնաթիվը: Հաստատվել է 308 նոր դեպք, առողջացել 467 քաղաքացի:

Վարակի նվազման տեմպը պահպանելու համար սոցիալական պատասխանատվությունը չպետք է թուլացնել: Վարչապետի հորդորը քաղաքացիներին: 

Կորոնավիրուսի հաստատված դեպքերով աշխարհում առաջատարը մնում է ԱՄՆ-ը, Հայաստանը 50-րդն է:

Ռեմբրանդտի ինքնադիմանկարը Sotheby-ի աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 18.7 միլիոն դոլարով: Գնորդը անհայտ է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում