Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Համաճարակային իրավիճակը բարելավվել է, բայց չպետք է թուլացնենք զգոնությունը. վարչապետ

ԼԼիլիթ Սեդրակյան

Հայաստանում համաճարակային իրավիճակը բարելավվել է: Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

Նա նշեց, որ ամենօրյա նոր դեպքերի թվով վերադաձել ենք մայիսի վերջի մակարդակին, ծանր հիվանդների թվով՝ նույնպես, իսկ ծայրահեղ ծանր հիվանդների թվով՝ հունիսի սկզբի մակարդակին:  

«Այս համեմատությունը, իհարկե, հարաբերական է, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը նվազել է ոչ միայն ապաքինման, այլև մահվան պատճառով: Ունենք 723 մահ, և ես իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց ընտանիքներին»,- ասաց վարչապետը:

Նա հայտարարեց, որ Հայաստանում սկսվել է կորոնավիրուսի հաղթահարման փուլ,  և իրավիճակի բարելավումն ուղղակիորեն կապված է կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումների հետ, դրա անկյունաքարը, ըստ նրա, դիմակների պարտադիր կրումն է փակ և բաց տարածքներում: 

«Սակայն ուզում ենք ահազանգել, որ եթե այս թվերի նվազման ֆոնին մենք թուլացնենք մեր զգոնությունը, կարող ենք շատ արագ վերադառնալ ամենաճգնաժամային իրավիճակին և թվերի լրջագույն ավելացում ունենալ: Հուսով ենք՝ քաղաքացիները կպահպանեն հակահամաճարակային կանոնները, քանի որ տեսել ենք երկրներ, որոնք բարելավումից հետո զգոնության թուլացում են արձանագրել և ունեն իրավիճակի վատթարացում: 

Ուստի, շարունակեք պահպանել հակահամաճարակային կանոններն ավելի մեծ զգոնությամբ, քանի որ մենք ստացել ենք շանս հաղթահարելու այս ճգնաժամը»,- ընդգծեց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ ոստիկանությունը շարունակելու է ուժեղ վերահսկողություն իրականացնել: 

«Շատ քաղաքացիներ ակնկալում են սահմանափակումների որոշակի թուլացում, դա մեր օրակարգի ամենօրյա հարց է, և որևէ մեկը կառավարությունից շահագրգռված չէ այդ հարցում: Եթե կա օբյեկտիվ հնարավորություն, որոշումը կայացվում է: Եթե նման որոշում չի կայացվում, նշանակում է, որ դեռևս այդպիսի թուլացումների պատրաստ չենք: 

Շատերին հետաքրքրում է՝ ավիափոխադրումների արագ վերաբացում կլինի, թե ոչ, հատկապես օգոստոսին՝ հանգստայն սեզոնի պիկին: Առաջարկում եմ հանգիստն անցկացնել Հայաստանում և զարգացնել ներքին տուրիզմը: Իհարկե, հանգստյան  տների նկատմամբ խիստ ռեժիմ է սահմանվելու, որպեսզի նրանք գործունեությունը ծավալեն ըստ պարետատան պահանջների»,- եզրափակեց վարչապետը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում