ՆՆարեկ Սահակյան

Ուշի-Արտաշավան ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի. առաջարկվում է այլընտրանք

Ուշի-Արտաշավան ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի. առաջարկվում է այլընտրանք

Մ3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 45+300 - կմ 53+000 հատվածի (7.7 կմ) հիմնանորոգմամբ պայմանավորված՝ երթևեկության համար ժամանակավորապես փակ կլինի նշված ճանապարհի Ուշի-Արտաշավան 6.6 կմ երկարությամբ հատվածը։

ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ մինչև 3,5 տոննա տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհով, իսկ 3,5 տոննայից բարձր տրանսպորտային միջոցների համար առաջարկվում է երթևեկել Աշտարակ-Կոտայք –Սևան-Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհով։

Շինարարությունն իրականացնող կազմակերպության կողմից տեղադրված են անվտանգության նշաններ։

Նախարարությունը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում