ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի գրավադրմանը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր համաձայնություն տվեց «Վեոն Արմենիա» ընկերության 100 տոկոսը կազմող բաժնետոմսերը գրավադրելու հայցին։
Գրավադրումը կկատարի «ԹԻՄ» ընկերությունը, որը հուլիսի 10-ին գնել էր «Բիլայն Արմենիա» ապրանքանիշով հանդես եկող «Վեոն Արմենիայի» բաժնետոմսերը։ Ըստ պայմանագրի՝ վարկային միջոցները կուղղվեն առքուվաճառքի գործարքն ավարտին հասցնելուն։ «ԹԻՄ»-ի հիմնադիր Հայկ Եսայանը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ պահպանվելու են աշխատատեղերը, ու Հայաստանի բջջային ցանցում սպասվում են նորարարություններ։







