ԱԱրման Գալոյան

Արցախի նախագահն ընդունել է Միս և կեր արտադրողների ու անասնաբույծների ասոցիացիայի պատվիրակությանը

Արցախի նախագահն ընդունել է Միս և կեր արտադրողների ու անասնաբույծների ասոցիացիայի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին ընդունել է ՀՀ միս և կեր արտադրողների և անասնաբույծների ասոցիացիայի պատվիրակությանը՝ տնօրեն Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ:

Ա. Կարապետյանի խոսքով՝ պետական և մասնավոր հատվածի միջև համագործակցության շրջանակներում ասոցիացիան նախաձեռնել է համահայկական նշանակության մի ծրագիր, որը ներառում է տեղեկատվություն անասնապահական ծառայությունների մատուցման, կենդանիների տեղաշարժի, կերի մասին, ինչպես նաև թույլ է տալիս կառավարել կենսաբանական ռիսկերը:

Նախագահ Հարությունյանը ողջունել է ասոցիացիայի անդամների պատրաստակամությունը` համագործակցել Արցախի տնտեսավարող սուբյեկտների հետ՝ նշելով, որ նրանք ոչ միայն կարևոր տնտեսական գործունեություն են իրականացնում, այլև նպաստում են հայկական երկու հանրապետությունների պարենային անվտանգության ապահովմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում