ԱԱրման Գալոյան

ԲԸՏՄ-ն ստուգայցեր է կատարել Երևանի զբոսայգիներում

ԲԸՏՄ-ն ստուգայցեր է կատարել Երևանի զբոսայգիներում

Հուլիսի 28-ին ՀՀ պարետի որոշումներով սահմանված պահանջների կատարման նկատմամբ իրականացվող վերահսկողության շրջանակում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատանքային խմբերն ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի զբոսայգիներում։

Գրանցվել են դիմակները ոչ ճիշտ կրելու, խմբերով շրջելու, նաև սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջների խախտման դեպքեր։Համաճարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացված իրազեկման և բացատրական միջոցառումների ընթացքում տեսուչները մանրամասն ներկայացրել են սանիտարահիգենիկ կանոնների պահպանման նորմերը:

Տեսչական մարմնի մասնագետները շրջայցերի ընթացքում տրամադրում են նաև գործարանային արտադրության եռաշերտ բժշկական դիմակներ՝ կոչ անելով տանը պատրաստված դիմակները փոխարինել դրանցով:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում