ՆՆարե Թադևոսյան

Հիմնանորոգվում է Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը

Հիմնանորոգվում է Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը

ՀՀ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-46, Մ2-Տաթև-Աղվանի-Մ2 ճանապարհահատվածը՝ հայտնում են ՏԿԵ նախարարությունից: 

Կապալառու կազմակերպությունը՝ «Վահագն և Սամվել» ՍՊԸ-ն, իրականացնելու է հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգերի մաքրում և վերականգնում, անվտանգության տարրերի, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և նշագծում։ 12.5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման համար հատկացվել է մոտ 1 մլրդ 170 մլն դրամ։

Նշենք‚ որ 2019 թ. հիմնանորոգվել էր Սատանի կամրջից մինչև Տաթև 6 կմ ճանապարհահատվածը։ 2021-ին նախատեսված է Տաթև-Աղվանի ճանապարհի շարունակության՝ 17.5 կմ հատվածի հիմնանորոգում‚ իսկ 2022 թ. կհիմնանորոգվի դեպի Կապան ևս 10 կմ ճանապարհահատված։ Այդպիսով, կունենանք Գորիս-Կապան ճանապարհին այլընտրանքային՝ 40 կմ բարեկարգ‚ ասֆալտապատ ճանապարհ։

Այս ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի։ Ճանապարհի հիմնանորոգումը կնպաստի զբոսաշրջության և տնտեսական ներուժի զարգացմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում